Այսօր: Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2019թ.
Լեռնապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
2019,Սեպտեմբեր 30 - Դեկտեմբեր 31
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
2019,Օգոստոս 12 - Դեկտեմբեր 31
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
2019,Հունիս 24 - Դեկտեմբեր 31
Պայմանագիր կնքելու որոշման մասին
2019,Հունիս 17 - Դեկտեմբեր 31
Կնքված պայմանագրի մասին
2019,Հունիս 19 - Դեկտեմբեր 31
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2019,Հունիս 11 - Դեկտեմբեր 31
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
2019,Մայիս 1 - Դեկտեմբեր 31
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
2019,Փետրվար 1 - Դեկտեմբեր 31
<<ԳԱՍՏՐՈ ԲԱԿ>> ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2019,Ապրիլ 23 - Դեկտեմբեր 31
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
2019,Ապրիլ 4 - Դեկտեմբեր 31
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
2019,Փետրվար 21 - Դեկտեմբեր 31
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
2019,Փետրվար 1 - Դեկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.03.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

ՈՒՐԱԽ ԵՄ ՁԵԶ ՈՂՋՈՒՆԵԼ ԼԵՌՆԱՊԱՏԻ  ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋՈՒՄ. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԵՌՆԱՊԱՏ  ՀԱՄԱՅՆՔԻ, ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԼԵՌՆԱՊԱՏԻ  ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ՀՈՒՍՈՎ ԵՄ, ԿԱՅՔՆ ԻՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԲԱԶՄԱԹԻՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՂԲՅՈՒՐ: 

Լեռնապատ համայնքի ղեկավար` Սարիբեկ Աբազյան

01.01.20 ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Մակերես` 52,31 կմ2Բնակչությունը՝  2025 մարդԼեռնապատ համայքը հնագույն բնակավայր է: Նրա տարածքում պահպանվել են  բրոնզեդարյան բնակատեղիների հետքերը, բայց գրավոր հիշատակություններ չկան: Գյուղի Ուռուտ հանդամասում պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը: Գյուղում կա 1862թ. կառուցված Բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է վթարային վիճակում:   17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա: Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ եվ 19-րդ դդ. այստեղ են տեղափոխվել Ղարաբաշից, Պարսկաստանի Սալմաստ գավառից եվ Արևմտյան Հայաստանից: 1918թ. գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին եւ ստացել Կարմիր Հաջի-Ղարա անունը: Հայրենական Մեծ պատերազմից հետո վերանվանվել է Մակարաշեն, իսկ 50-ական ... Մանրամասն
01.01.20 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ   ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ  ՀԱՄԱՅՆՔԼեռնապատՄԱՐԶԼոռի                  1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԼեռնապատ համայքը հնագույն բնակավայր է: Նրա տարածքում պահպանվել են  բրոնզեդարյան բնակատեղիների հետքերը, բայց գրավոր հիշատակություններ չկան: Գյուղի Ուռուտ հանդամասում  պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը: Գյուղում կա 1862թ. կառուցված Բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է վթարային վիճակում: 17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա: Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ և 19-րդ դդ. այստեղ են տեղափոխվել Ղարաբաշից, Պարսկաստանի Սալմաստ գավառից և Արևմտյան Հայաստանից: 1918թ. ... Մանրամասն
11.09.19 ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային օրվա մի մասն անցկացրեց Լեռնապատ համայնքում ՝ հետևելով համայնքում պետական միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին:

03.09.19 ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՄԸ ԳՐԱՎԵՑ ԵՐՐՈՐԴ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԸ

ՀՀ գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլը մեկնարկվեց սեպտեմբերի 03-ին  Վանաձորի Աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցում: Մրցաշարին մասնակցել են ՀՀ գյուղական  10 մարզերի թիմերը:  Լոռու մարզի թիմը գրավել է երրորդ պատվավոր տեղը, երկրորդ տեղում էր Արարատի մարզի և առաջին տեղում՝ Շիրակի մարզի թիմերը: Լոռու մարզի թիմի կորիզը Լեռնապատ համայնքի մարզիկներն էին, թիմը համալրված էր նաև Շահումյան և Գուգարք համայնքների մարզիկներով: Թիմային հաշվարկով՝ մրցանակային տեղեր գրաված մարզերը պարգևատրվեցին նախարարության հավաստագրերով, գավաթով և մարզագույքով:

30.07.19 ՏՐԱԿՏՈՐ 804 ԵՎ ՀՐՈՂ ԹԵՎ

Իրականություն դարձավ Լեռնապատ համայնքի հնգամյա ծրագրում և ՏԱՊ-ում ընդգրկված ծրագրերից ևս մեկը՝
Լեռնապատ համայնքը օրերս ձեռք բերեց ժամանակակից գյուղտեխնիկա, որի միջոցով հնարավոր է իրականացնել ճանապարհների հարթեցման, բարեկարգման ձնամաքրման աշխատանքներ, մշակել համայնքի վարելահողերը:

16.06.19 Փառատոն ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում

Հունիսի 16-ին ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում (Դեբեդ) անցկացվեց աշխատանքային քննարկում, որի շրջանակում էներգաարդյունավետության ոլորտի դերակատարներն ու մասնագետները քննարկեցին էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր՝ էներգախնայող տեխնոլոգիաների առանձնահատկությունները, համայնքներում էներգաարդյունավետության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու մինչ այժմ իրականացրած ծրագրերի արդյունքները:

15.06.19 «Միասին պայծառ է» փառատոն

Հունիսի 15-ին Վանաձորի Հայք հրապարակում անկացվեց «Միասին պայծառ է» փառատոնը



Փառատոնի նպատակն է հանրության շրջանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երիտասարդների շրջանում էներգաարդյունավետության, էներգախնայող տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի նկատմամբ ճանաչողական հետաքրքրություն և ստեղծագործական մտքի խթանումը, ինչպես նաև դպրոցականների և երիտասարդենրի շրջանում շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ակտիվ դիրքորոշման ձևավորումը: Լեռնապատի միջնակարգ դպրոցի աշակերտները ակտիվորեն մասնակցեցին փառատոնին և բազում մրցանակների արժանացան:

 

08.06.19 Շաբաթօրյակ

Լեռնապատում վաղ առավոտից աշխատանքները եռում են: Շաբաթօրյակին մասնակցում է համայնքապետարանը մանկապարտեզը, դպրոցը, առողջության կենտրոնը և համայնքի բնակիչները:

09.05.19 Մայիսի 9-ը եռատոն է
Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:Եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի բեկումը Ստալինգրադի մոտ 1943թ.-ին, մինչ այդ չեզոքություն պահպանող Թուրքիան մտնելու էր Կովկաս: Թերևս նաև սրանով է բացատրվում, որ հայ ժողովուրդն այդքան մեծ ներդրում ունեցան մեծ հաղթանակի գործում: Իսկ Շուշիի հաղթանակը հայոց վերածննդի սկիզբն է, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն հաղթանակ:Մայիսյան տոներին նվիրված Լեռնապատ համայնքում տեղի ունեցավ միջոցառումներ ծաղիկներ և ծաղկեպսակ դրվեցին անհայտ զինվորի հուշարձանում, միջոցառման ... Մանրամասն
24.04.19 Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելից

Ապրիլի 24-ին գյուամեջի Ս. ԽԱՉ մատուռում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՄԵԾ ԵՂԵՌՆԻ զոհերի հիշատակին: Եղեռնի զոհերի խաչքարի մոտ կայացավ ծաղիկների և ծաղկեպսակների խոնարհման արարողությունը և դպրոցի աշակերտների կողմից պատրաստված միջոցառումը: 

23.03.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Լեռնապատ համայնքում իրականացվում են համապետական շաբաթօրյակի ակտիվ աշխատանքներ: Շաբաթօրյակին մասնակցում են համայնքապետարանի աշխատակազմի , նախադպրոցական ուսումնական հաստատության, առողջության կենտրոնի, միջնակարգ դպրոցի աշխատակիցները, աշակերտները, համայնքի բնակիչները: Մաքրվում են հուշարձանների, պատմաշակութային վայրերի, դպրոցի, մանկապարտեզի, բուժկետի, համայնքի կենտրոնի, համայնքի բոլոր թաղամասերը, ներհամայնքային ճանապարամերձ տարածքները, համայնքի գլխավոր ճանապարհամերձ տարածքները, երկաթգծի հարակից տարածքները, ձորերը, փակված աղբավայրերը և հարակից տարածքները: Աշխատանքներին մասնակցում է շուրջ 150 մարդ:

03.03.19 <<Լոռվա Ձմեռ>>

Ս/թ Մարտի 3-ին Թեժ Լեռան հովտում անց կացվեց Լոռվա Ձմեռ ավանդական մարզահանդեսը, որն իր շուրջն էր  հավաքել հազարավոր մարզիկների, լոռեցիների ու հյուրերի Հայաստանի տարբեր քաղաքներից:Միջոցառման սկզբում տեղի ունեցավ ողջույնի խոսք, շնորհավորանքներ և բարեմաղթանքներ, ջահի վառման հանդիսավոր արարողություն, բեմահարթակում` ուրախ երգ ու պար, բեմից ներքև` մրցելույթներ 19 մարզաձևերում: Լեռնապատ համայնքը պարանի ձգման մրցույթում գրավեց առաջին տեղը և Վանաձորի քաղաքապետարանի կողմից պարգևատրվեց հուշանվերով և պատվոգրով:

27.02.19 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Լոռու  մարզպետարանի պաշտոնյաները  ներկա գտնվեցին Լեռնապատ համայնքի   ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությանը: 2018 թվականի փետրվարի 28-ին Լեռնապատում հրավիրված համայնքի ավագանու նիստին լսեցին համայնքի ղեկավարի հաշվետվությունները 2018թ. բյուջեի կատարման, համայնքի 5-ամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ, Համայնքի ղեկավարն անդրադարձավ նաև 2019թ. անելիքներին: Ավագանու նիստին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, համայնքի բնակիչներ:

28.12.18 ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2019 ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Այս տարի ևս Լեռնապատ համայնքի մանուկներին սպասվում էր Ամանորյա անակնկալ: Համայնքապետարանի դահլիճում կազմակրպվեց տոնական միջոցառում հրավիրվեց ձմեռ պապ, ձյունանուշ, մուլտհերոսներ և թատրոն երեխաներին ուրախ ժամանց պարգևելու: Միջոցառման ժամանակ համայնքի երեխաներին տրամադրվեց Ամանորյա նվերներ համայնքի ղեկավարի կողմից:

05.12.18 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ

2018թ դեկտեմբերի 05-ին` ժամը 13:00-ին, Լեռնապատի համայնքապետարանի վարչական շենքում տեղի ունեցավ 2019թ. բյուջեի նախագծի քննարկման հանրային բաց լսումներ: Համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք մասնակցեցին քննարկումներին և հանրային բաց լսումներին Նրանք հանդես եկան բազմաթիվ առաջարկություններով:

 
20.10.18 ԲԵՐՔԻ ՏՈՆ 2018

Բարի ու հյուրասեր ի'մ Լոռի,թող բերքդ ուրախության սեղաններ զարդարի

05.10.18 ՈՒՍՈՒՑՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Առաջին անգամ ուսուցչի տոնը նշվել է 1994թ.-ի հոկտեմբերի 5-ին, և մինչ այժմ ամեն տարի անփոփոխ տոնը նշում են հոկտեմբերի 5-ին, թեև որոշ երկրներում տոնը փոփոխական է: Կարևորն այն է, որ տոնը չհամընկնի հյուսիսային կիսագնդում աշնանային, իսկ հարավային կիսագնդում` գարնանային արձակուրդներին: Ռուսատանը 1994թ-ից սկսած Ուսուցչի օրը նշվում է միջազգային օրացույցով հոկտեմբերի 5-ին: Նախկինում այս մասնագիտական տոնը նշվել է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Ուսուցչի տոնը հոկտեմբերի առաջին կիրակին նշել են նաև Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանը: 2011թ-ից Հայաստանում ուսուցչի օրը պաշտոնապես նշվում է հոկտեմբերի 5-ին (2001 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի ... Մանրամասն
29.09.18 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԻՄ ԼԵՌՆԱՊԱՏ

Շնորհավոր տոնդ ին սիրուն Լեռնապատ, միշտ կանգուն մնաս և քո գրկում պահես քեզ սիրող ու հոգատար մարդկանց: Իմ լեռնակոփ ու Լեռնապատ,իմ հզոր բերդ,իմ ամուր պատ,շնորհավո'ր տոնդ...
Շնորհակալություն մեր մարզպետին և աշխատակազմին,որ մեզ հետ կիսեցին մեր ուրախությունը։
Ի'մ Հաջիղարա, ի'մ սիրտ, ի'մ օդ, ի'մ կարոտ ու կյանք,թող տոնելու առիթներդ Տերն անպակաս անի։

 

 

 

 

 

 

 

29.09.18 Լեռնապատի օր 29.09.2018թ.
Արդեն բարի ավանդույթ է դարձել ,, Լեռնապատի օր.. միջոցառումը մեծ շուքով տոնելն ու հերթական հաջողություններով ու ձեռքբերումներով մեր համայնքի շենացումն ամրագրելը: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ ոչ իրատեսական ու անիրականալի թվացող ծրագրեր են կյանքի կոչվել: Այժմ մեր համայնքը ունի լուսավոր փողոցներ, նորակառույց մանկապարտեզ ու մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, կառուցվել է համյնքից գերեզմաններ տանող ճանապարը, ասվալտապատման աշխատանքները իրականացվել են գյուղի սեփական միջոցներով` բյուջեի հաշվին:Լեռնապատի օրվա կապակցությամբ համայնքում տեղի ունեցավ միջոցառում, ներկա էին ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակիցներ և մի շարք բարձրաստիճան հյուրեր: Միջոցառմանը ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանը, ... Մանրամասն
1 2


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. Լեռնապատ, 27 փողոց. 7/6

հեռախոս /032268781/

Lernapat.Lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10047847@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner